ՀՀԿ-ն էլի կվերադառնա շոուի ժանրին` նոր քարոզչական երգ-տեսահոլովակ կներկայացնի
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ՀՀԿ մտքի «գիգանտները» ջանք չեն խնայում, որպեսզի իրենց քարոզարշավը ԵԺԿ ստանդարտներին «համահունչ» լինի, որպեսզի առաջիկայում Մալթա` ԵԺԿ գագաթնաժողովին մեկնող Սերժ Սարգսյանը դատարկ ձեռքերով չներկայանա եվրոպական առաջնորդներին, որոնք ապրիլի 2-ին պետք է գնահատականներ տան ՀՀ ընտրություններին: ՀՀԿ շտաբում փորձագետների մի խումբ ամեն օր «գույքագրում» է արվածը. Կարեն Կարապետյանն իր համակրելի լինելը ցուցանել է, «ուդառնիկ» լինելը ցուցանել է։ «Հիմա նրան բովանդակությամբ ենք տալիս»,- ասում են ՀՀԿ-ում:
Դա է պատճառը, որ վարչապետը վերջերս սկսել է ներդրումներից խոսել, որի մեծ «ակորդը» կհնչի Լոռու մարզ կատարելիք այցի ընթացքում` Սամվել Կարապետյանի «հաշվին»: Հաջորդ շաբաթ արդեն ՀՀԿ-ն էլի կվերադառնա շոուի ժանրին` նոր քարոզչական երգ-տեսահոլովակ կներկայացնի. «Ոչ պակաս հետաքրքիր, քան «Ռեինկարնացիա»-ինը, պարզապես ֆոլկ ժանրում։ Դրան զուգահեռ էլ Հ1-ով կսկսվեն նախընտրական դաշինքների հետ դեբատները` 9 ուժերի հետ միաժամանակյա»: Չե՞ք վախենում ձեզ հոշոտեն: «Բացարձակապես»,- ասացին ՀՀԿ-ից»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...