Թրամփի 25-ամյա դուստրը ներկայացրել է իր միլիարդատեր զուգընկերոջը (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 25-ամյա դուստրը՝ Թիֆընի Թրամփը, վերջերս սոցցանցերի իր հետևորդներին է ներկաայցրել իր նոր զուգընկերոջը, գրում է Woman.ru-ն:
Միացյալ նաագների նախագահի դուստրն անցած տարվա դեկտեմբերի կեսից ի վեր Instagram-ի իր էջում ոչինչ չէր հրապարակել: Երկար դադարից հետո Թիֆընին հրապարակել է երիտասարդ տղամարդու ընկերակցությամբ Սպիտակ տնից արված մի լուսանկար:
Ինչպես գրում է աղբյուրը, դա Մայքլ Բուլոսն է՝ Թիֆընիի նոր զուգընկերը: Երիտասարդը շինարարական սարքավորումների և տեխնիկայի վաճառքով զբաղվող Boulos Enterprises ընկերության ժառանգորդն է: Նա ծնվել է Լագոսում, իսկ այժմ բնակվում է Լոնդոնում: Ըստ լրատվամիջոցների՝ երիտասարդը նախագահի դստեր հետ ծաոթացել է անցած տարվա ամռանը:
Սեպտեմբերին երիտասարդ զույգը միասին հայտնվել էր Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ցուցադրություններից մեկին, սակայն այդ ժամանակ ոչ ոք չէր կասկածում, որ նրանք հանդիպում են:
Թիֆընի Թրամփը ԱՄՆ նախագահի 5 երեխաներից 4-րդն է՝ ծնված Մառլա Մեյփլսի հետ ամուսնությունից:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում