«Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի
Տեղի է ունեցել Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ փոփոխություն. Սևան Ասլանյանի փոխարեն ակումբի նոր սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը ստանձնել է նաև ակումբի նախագահի պաշտոնը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Գործարքը կայացել է Ամանորից առաջ:
«Հայկական ֆուտբոլը, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունի: «Արցախին» վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքները ավարտին հասցնելուց անմիջապես հետո»,- ֆուտբոլիստների և մազչական կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում հայտարարել է Կարեն Աբրահամյանը:
«Չնայած իր դեռևս կարճ պատմությանը, «Արցախ»-ը այն ֆուտբոլային ակումբն է, որի կազմում հիմնականում հայաստանցի ֆուտբոլիստներ են` թե' փորձառու, թե' երիտասարդ:
Մինչև այս մրցաշրջանի ավարտը թիմը պետք է անցկացնի ևս 16 խաղ: Դրանցից յուրաքանչյուրում ակնկալում եմ տեսնել նվիրվածություն, դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ»,- հավելել է ակումբի նոր սեփականատերը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ