Կլոպ. «Մանչեսթեր Սիթին» ուժեղ է «Լիվերպուլից»
Անգլիայի առաջնության առաջատար «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գերազանցում է իր ղեկավարած թիմին:
«Այո, մենք երբեմն հաղթել ենք նրանց, բայց դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մենք ավելի շատ գոլ ենք խփել, ոչ թե ավելի ուժեղ լինելու շնորհիվ: Ինչ ես աշխատում եմ Անգլիայում, «Մանչեսթեր Սիթին» միշտ մեզնից ավելի ուժեղ է եղել:
Նրանց դեմ խաղը բարդ ստացվեց մեզ համար: Վճռական պահերին հաջողությունը չժպտաց մեզ: Բայց այդպես պատահում է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլն» առաջին պարտությունը կրեց «Մանչեսթեր Սիթիից»՝ 1:2: «Լիվերպուլը» 54 միավորով առաջինն է, «Մանչեսթեր Սիթին» ունի 50 միավոր եւ երկրորդն է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ