Գվարդիոլա. «Լիվերպուլի» դեմ խաղը կլինի ավելին, քան հանդիպում 3 միավորի համար
«Լիվերպուլի» դեմ խաղը կլինի ավելին, քան հանդիպում 3 միավորի համար, քանի որ առաջատարն է, ասել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում կայանալիք խաղի մասին: 20-րդ տուրում մանչեսթերյան թիմը 3:1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»:
«Կարեւոր էր երկու պարտությունից հետո հաղթել, եւ խաղացողները լուծեցին այդ խնդիրը: Մենք վատ չենք շարժվում առաջ, բայց հաջորդ խաղում մրցելու ենք մի թիմի հետ, որը հիմա, հնարավոր է, Եվրոպայի ուժեղագույններից մեկն է:
Առայժմ հայտնի չէ Կեւին Դե Բրույնեի վիճակը: Գյունդոգանը կկարողանա խաղա «Լիվերպուլի» դեմ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 3-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ