Իգի Ազալիան ուշադրություն չի դարձրել պարուհու ուշաթափությանն ու շարունակել է երգել (տեսանյութ)
Ռիո դե Ժանեյրոյում 28-ամյա երգչուհի Իգի Ազալիայի համերգի ժամանակ պարուհիներից մեկը վատացել է բեմում ելույթ ունենալիս:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, դա չի խանգարել հիփ-հոփ երգչուհուն անվրդով շարունակել իր ելույթը: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ազալիան շարունակում երգել՝ նայելով բեմում ընկած աղջկան:
Երգելիս նա բարձրախոսով խնդրել է բժիշկներին մոտենալ և շարունակել է իր կատարումը: Այնուամենայնիվ, նա ստիպված է եղել դադարեցնել համերգը:
Ազալիայի երկրպագուներից շատերը հավանության չեն արժանացրել նրա նվիրվածությունն իր աշխատանքին: Օգտատերերից շատերը համացանցում նշել են, որ երգչուհին պետք է օգներ գործընկերուհուն: Ավելի ուշ Ազալիան տեսանյութ է հրապարակել իր Instagram-ում՝ արդարանալով կատարվածի համար: Ազալիայի խոսքով՝ ինքն ուղղակի չի գիտակցել կատարվածի ողջ լրջությունը՝ մտածելով, որ պարուհու ոտքն է ոլորվել:
Նա նաև տեղեկացրել է, որ պարուհին իրեն արդեն լավ է զգում. նրա մոտ նոպա էր սկսվել շոգի և լույսերի պատճառով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...