Վարդան Օսկանյանը ՀՀ անարդյունավետ արտաքին քաղաքականության պատճառների մասին (տեսանյութ)
«Օրերս իմ ելույթներից մեկում անդրադարձա արտաքին քաղաքականությանը՝ մատնանշելով այն հինգ գործոնները, որոնք, իմ կարծիքով, մեր անարդյունավետ արտաքին քաղաքականության պատճառներն են։ Այդ գործոններն են․
- Արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս Երևանի սուվերենության էական անկում։
- Գաղափարական հստակ հենքի բացակայություն, ինքնահոսի մատնված արտաքին քաղաքականություն։
- Արտաքին քաղաքականության կիրառումը որպես նպատակ, ոչ թե միջոց երկրի խնդիրների լուծման համար։
- Բազմակողմ ակտիվ դիվանագիտության բաց, որը թուլացնում է իր խնդիրները լուծելու Հայաստանի միջազգային ներուժը։
- Դիվանագիտական պաշտոններում ոչ արհեստավարժ մարդկանց նշանակում, ինչի բացասական հետևանքներն օրեցօր ավելի տեսանելի են դառնում։
Եթե մենք գանք իշխանության, սուվերենությունը շատ արագ կդառնա մեր առանցքային սկզբունքը, մենք նորից կներդնենք կոմպլեմենտար քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը կդառնա միջոց երկրի խնդիրները լուծելու համար, ակտիվ կներգրավվենք բազմակողմ դիվանագիտության մեջ և, վերջապես, կվերանայենք ամբողջ կադրային քաղաքականությունը, կբերենք պրոֆեսիոնալներին, որպեսզի կարողանանք արտերկրում արդյունավետ աշխատել։ Ահավասիկ, դիվանագիտությունը կծառայեցնենք մեր տնտեսության զարգացմանն ու անվտանգության ապահովմանը։
Ստորև ներկայացնում եմ 2007թ․ իմ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, որն արտացոլում է իմ նշած հինգ կետերի գործնական կիրառումը»։
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...