Գիգզ. Մանչեսթեր Յունայթեդի շուրջ դրական մթնոլորտ է ստեղծվել
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը խոսել է «կարմիր սատանաների»՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Հադերսֆիլդի» նկատմամբ տոնած հաղթանակի (3:1) մասին:
Հիշեցնենք, որ Ուլե-Գունար Սուլշերի՝ ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո սա թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր:
«Ուլեի համար սա առաջին տնային հաղթանակն էր: Քարդիֆում տոնած հաղթանակից հետո բոլորը լավատեսությամբ էին սպասում այս խաղին:
Թիմը հիանալի հանդես եկավ և լավ արդյունքի հասավ: Կարծում եմ՝ ֆուտբոլիստներն էլ էին անհամբերությամբ սպասել այս խաղին: Այժմ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է ցույց տալ իր հնարավորությունները. Պոգբան աչքի ընկավ գոլով, դե Խեան մի քանի սեյվ կատարեց, Ռաշֆորդն ավելի վստահ էր խաղում:
«Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ դրական մթնոլորտ է ստեղծվել, որը պետք է պահպանվի նաև «Բորնմութի» հետ առաջիկա խաղում»,- Գիգզի խոսքը մեջբերել է Manchester Evening News-ը:
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ