Ալեքս Ֆերգյուսոնը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կվերադառնա թիմ, որպեսզի դառնա գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերի խոհրդականը:
Այս մասին հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 76-ամյա մասնագետը մտադիր է օգնել Սուլշերին ՄՅՈւ-ին վերադարձնել չեմպիոնական տիտղոսը:
Նշվում է, որ Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո Ֆերգյուսոնը նպաստել է Սուլշերի նշանակմանը: Նա նաև նպաստել է իր նախկին օգնական Մայք Ֆելանի վերադարձին անգլիական ակումբ:
Սուլերը դեկտեմբերի 18-ին է նշանակվել ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար մինչև ընթացիկ մրցաշրջանը:
Որպես ֆուտբոլիստ` նորվեգացին մանկունիացիների կազմում հանդես է եկել 1996-ից 2007 թվականներին: «Կարմիր սատանաների» կազմում նա դարձել է Անգլիայի 6-ակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող:
Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-ից 2013 թվականներին: Այդ ընթացքում շոտլանդացին թիմի հետ 38 տիտղոս է նվաճել բոլոր մրցաշարերում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ