Հայտնի է Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության գլխավոր դրդապատճառը
Անգլիական լրատվամիջոցներին հաջողվել է պարզել Ժոզե Մոուրինյոյին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու գլխավոր դրդապատճառը:
Ինչպես նշում է The Times-ը, պորտուգալացի մասնագետին պաշտոնանկ են արել այն բանից հետո, երբ թիմի հիմնական կազմի խաղացողներից մեկը զանգահարել է ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին եւ խնդրել փոխել գլխավոր մարզչին: Մինչ այդ, Ժոզե Մոուրինյոյին ազատելու հարցը չի եղել օրակարգում, սակայն այդ պահանջից հետո գործադիր տնօրենը կապվել է ակումբի սեփականատեր Գլեյզերի հետ, որը տվել է իր համաձայնությունը: Բանն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար պորտուգալացի մարզչին պետք է վճարի ոչ քիչ, ոչ պակաս 25մլն եվրո փոխհատուցում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ, նորվեգացի Օլե Գունար Սուլշերը, ով պայմանագիր է ստորագրել մինչեւ 2019թ ամռանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ