Բանկետ-խրախճանքները սկսվել են. ՊԵԿ-ը «չի վշտացնի» յուրային ռեստորանատերերին
«Արդեն մի քանի օր է՝ սկսվել են ՊԵԿ էլիտար ստորաբաժանումների բանկետ-խրախճանքները: «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ռեստորանային համալիրներ հագեցած ռեժիմով պատիվ են տալիս ՊԵԿ ստորաբաժանումների կոլեկտիվներին: Եթե ռեստորանային համալիրի սեփականատերը յուրային է, հաշիվը փակում է ՊԵԿ-ը, իսկ օտարները ստիպված են լինում հաճախորդներին սպասարկել սեփական գրպանից:
Օրինակ՝ Արաբկիրի հարկային տեսչությունը այս տարի ևս «վշտացնելու» է «Հավանա» համալիրին, իսկ երկարամյա հարկայինի պաշտոնյա Ռաֆիկ Եգանյանի «Օջախը» դուրս կգա պլյուսով:
Ուշագրավներից խոշոր հարկատուների վարչության բանկետն է լինելու: Այն կանցկացվի Ռոբերտ Նազարյանի եղբոր՝ ՊԵԿ պաշտոնյա Սարգիս Նազարյանի մի քանի միլիոն դոլար արժողության «Ռեյմա» համալիրում:
Բոլոր այս միջոցառումներն անցկացվում են մեկ միասնական` «Զրո կոռուպցիա» նշանաբանով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...