Քիմ Քարդաշյանը քույրերի ու ընտանիքի բոլոր երեխաների հետ միասին տոնական լուսանկար է հրապարակել
Հայտնի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Սուրբ ծննդյան տոնի առիթով հրապարակել է նոր ընտանեկան լուսանկար, որում թեև ընտանիքի ոչ բոլոր անդամներն են ներկա, սակայն լուսանկարն արդեն հասցրել է 2 մլն-ից ավելի հավանումներ հավաքել Քարդաշյանի Instagram-ի պաշտոնական էջում:
Քիմը բացատրել է, որ այս տարվա ավանդական լուսանկարի հերոսների «կազմը» փոփոխվում էր մինչև վերջին րոպեն, օրինակ՝ նրա ամուսին Քանյե Ուեսթը պարբերաբար ստիպված էր բացակայել քաղաքից, իսկ մայրն ու քույրերից Քենդալ Ջեներն այդպես էլ չեն հասցրել միանալ ընտանիքի մյուս անդամներին զբաղվածության պատճառով: Այդուհանդերձ, Քիմն իր գրառման մեջ փաստել է, որ լուսանկարը ստացված է, քանի որ իրենց հետ են ամենակարևորները՝ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի բոլոր թոռնիկները:
«Այս տարի Սուրբ ծննդյան բացիկի (լուսանկարի) համար մենք սպասել ենք մինչև վերջին րոպեն: Սակայն նկարահանման օրը՝ վերջին րոպեին, մենք հասկացանք, որ մենք բոլորս միասին ենք, քանի որ մեր կողքին էին մեր բոլոր երեխաները: Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- գրել է հայազգի աստղը:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում