Կառավարությունը նախարարություններին հանձնարարել է ուսումնասիրել օպտիմալացման նախագիծը
«Հրապարակը» գրում է. «Դեկտեմբերի 20-ին նախարարություններին է ուղարկվել կառավարության օպտիմալացման նախագիծը, որն ընդունել են որպես «սև թուղթ»: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին ուսումնասիրել և 7-8 օրում կարծիք ու առարկություններ ներկայացնել:
Ըստ նախագծի՝ որոշ գերատեսչություններ կմիավորվեն, կկրճատվեն, կբաժանվեն: Օրինակ՝ Սփյուռքի նախարարությունը կվերանա, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն: Իսկ տրանսպորտը կմիավորվի Տարածքային կառավարման, Էներգետիկայի նախարարությունների, Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ:
Գյուղնախարարությունը կմիանա Տնտեսական զարգացման նախարարությանը: Կրթության և գիտության նախարարությանն են միանում Մշակույթի և Սպորտի նախարարությունները:
Ի դեպ երեկ օրվա երկրորդ կեսին նոր հրապարակվեց նախագիծը, առաջիկայում այն կներկայացվի կառավարություն, հետո նաև ԱԺ-ին և, ըստ ամենայնի, հենց առաջին նիստում էլ կքննարկվի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...