Կիևում կայացել է Անի Լորակի ու նրա թուրք ամուսնու ամուսնալուծության գործով առաջին դատական նիստը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է ուկրաինացի հայտնի երգչուհի Անի Լորակի և նրա ամուսնու՝ ազգությամբ թուրք գործարար Մուրադ Նալչաջօղլուի միջև ամուսնալուծության գործով դատական գործընթացը, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Կողմերի փաստաբանները զերծ են մնացել գործի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություններից՝ հաշվի առնելով Լորակի ու Նալչաջօղլուի պահանջը: Այսօր կայացած առաջին դատական նիստն անցել է դռնփակ ձևաչափով: Չի բացառվում, որ գործընթացը կձգվի մի քանի տարի, քանի որ կողմերն ունեն տարբեր քաղաքացիություններ:
Դեռևս այս տարվա հուլիսին լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, ըստ որի՝ Անի Լորակն ամուսնալուծվում է թուրք գործարարից՝ վերջինիս դավաճանության պատճառով:
Ուկրաինացի երգչուհին, որին հաճախ քննադատում են պարբերաբար Ռուսաստանում ելույթներ ունենալու համար, թուրք ամուսնու հետ համատեղ կյանքով ապրեց 9 տարի: Զույգն ունի Սոֆիա անունով 7 տարեկան աղջիկ, որը, ըստ լրատվամիջոցների, հաճախում է Մոսկվայի բարձրակարգ դպրոցներից մեկը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում