Ռեալին առաջարկել են ձեռք բերել Ֆեկիրին
«Լիոնի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը կարիերան կարող է շարունակել իսպանական Պրիմերայում, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, 25-ամյա ֆուտբոլիստի հաջորդ թիմը կարող է դառնալ Մադրիդի «Ռեալը»:
«Սերուցքայիններն» արդեն հարձակվողին «Լիոնից» ձեռք բերելու առաջարկ են ստացել: Ֆեկիրի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:
Սպասվում է, որ «Լիոնի» ղեկավարությունը կփորձի հարձակվողի տրանսֆերային իրավունքները վաճառել ընթացիկ մրցաշրջանի վերջում, քանի որ ակումբում ցանկանում են, որ նա մասնակցի «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղին:
Սակայն եթե Ֆեկիրը ցանկանա ավելի շուտ հեռանալ ֆրանսիական թիմից, ապա գործարքը կարող է կայանալ արդեն այս հունվարին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆեկիրի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Բավարիան» և «Չելսին»: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ի 12 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ