Ապացուցվել է «հրեշտակի մասնիկների» գոյությունը
Մայորանյան ֆերմիոնը խորհրդավոր մասնիկ է, որի պարադոքսն այն է, որ համարվում է իր սեփական հակամասնիկը. էլեկտրոնը զուգակցում է միաժամանակ երկու վիճակը: Ներկայումս հետազոտողները հաստատել են պինդ մարմիններում քվազիմասնիկների տեսքով այս մասնիկների գոյությունը, փոխանցում է Planet Today-ը:
Նման մասնիկներին հետեւելու համար շատ յուրահատուկ պայմաններ են պահանջվում:
Քվանտային ֆիզիկայի ոլորտի գիտնականներին այս հանելուկը հանգիստ չէր տալիս: Մասնիկը Մայորանի ֆերմիոն են անվանել՝ ի պատիվ գիտնականի, որն առաջինն է ուշադրություն դարձրել էլեկտրոնի երկկերպ վիճակի վրա: Այն երկար ժամանակ մտահայեցողությամբ էին հետազոտում, քանի որ ոչ մեկին չէր հաջողվում մասնիկին հետեւել փորձի ժամանակ:
Հետազոտողները բազմաթիվ փորձեր են ձեռնարկել խորհրդավոր մասնիկներին հետեւելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու համար: Այսպես՝ Նիդեռլանդներից գիտնականները ինդիումի քիմիական միացությունից հաղորդող կառուցվածք են գեներացրել, այն ծածկել են գերհաղորդիչ շերտով եւ սառեցրել: Այնուհետեւ դրա միջով են անցկացրել էլեկտրոնները եւ սկսել են չափել էլեկտրական հոսանքը: Բարձրակետին մասնիկները բախվել են Մայորանի ֆերմիոնին:
Ֆերմիոններին հետեւելու մյուս եղանակն այն էր, որ գերհաղորդիչ նյութի վերեւում դրվում էր երկաթի ատոմների շղթա, ընդ որում՝ էլեկտրոնները եւ նրանց հակամասնիկները զույգեր էին կազմում: Շղթայի ծայրերին ձեւավորվում էր առանց զույգի մայորանյան ֆերմիոն:
Մասնիկը փաստացի գոյություն ունի մատերիայի եւ հակամատերիայի սահմանին, ինչը դարձել է այն «հրեշտակի մասնիկ» անվանելու պատճառը: Այս հայտնագործությունը նշանակալի է ինչպես ակադեմիական տեսակետից, այնպես էլ դրա տվյալները քվանտային հաշվարկներում օգտագործելու դիրքորոշումից ելնելով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում