Թրամփի՝ փոցխը ձեռքին երգելը զայրացրել է ամերիկացիներին (տեսանյութ)
Farm Bill signing in 15 minutes! #Emmys #TBT pic.twitter.com/KtSS17xvIn
— Donald J. Trump (@realDonaldTrump) 20 декабря 2018 г.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է 2006թ.-ին «Էմմի» հեռուստամրցանակաբաշխության արարողությունից մի հատված, որում հանդես է եկել Green Acres կատակ-երգով:
Այդպիսով՝ նա մեկնաբանել է գյուղատնտեսության բարելավման մասին օրենքի նախագծի քննարկումները, որը նպատակաուղղված է մեղմելու ամերիկացի ֆերմերների համար Չինաստանի հետ «առևտրային պատերազմի» հետևանքները:
«Ֆերմերների մասին օրենքը՝ 15 րոպեում»,- այսպես է Թրամփը վերնագրել տեսանյութը:
Մրցանակաբաշխության ժամանակ Թրամփը երգել է գյուղացու կոմբինեզոնով՝ եղանը ձեռքին: Նրա հետ ելույթ է ունեցել հումորիստ Մեգան Մալալին:
Համացանցի ամերիկացի օգտատերերը չեն գնահատել նախագահի հումորի զգացումը և քննադատել են տեսանյութը:
Green Acres երգը հնչում է համանուն կատակերգական հեռուստասերիալում, որը եթերում է եղել 1965-1971թթ.:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...