Ամերիկյան հոկեյի ակումբի երկրպագուները ռեկորդային քանակով խաղալիքներ են նետել սառույցին. (տեսանյութ)
ԱՄՆ Փենսիլվանյա նահանգում հոկեյի «Հերշի Բեյրս» ակումբի երկրպագուները մոտ 35 հազար փափուկ խաղալիք են նետել սառույցին` Teddy bear toss ավանդական բարեգործական ակցիայի շրջանակում:
Teddy bear toss-ը ամենամյա սուրբծննդյան ակցիա է: Երկրպագուներն իրենց թիմի` տարվա վերջին խաղին գալիս են փափուկ խաղալիքներով և դրանք նետում են սառույցին այն պահին, երբ իրենց թիմը խփում է առաջին գոլը:
Այնուհետև, բոլոր խաղալիքները հավաքում և նվիրաբերում են մանկատներին, դպրոցներին, եկեղեցիներին և բարեգործական հիմնադրամներին:
Այս անգամ սառույցին է հայտնվել 34, 798 խաղալիք, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է: Մինչ այս երեխաների համար ամենից շատ խաղալիքները հավաքել էր կանադական «Կալյարի Հիթմենը» 2015 թվականին. այդ ժամանակ երկրպագուները մոտ 29 հազար խաղալիք էին նվիրաբերել:
Նշենք` «Հերշի Բեյրսը» տարվա վերջին խաղն անցկացրել է դեկտեմբերի 2-ին` հոկեյի ամերիկյան լիգայի շրջանակում «Բինգմենթոն Դեվիլզի» հետ: Այն կայացել է «Հերշի Բեյրսի» տնային` Giant Center արենայում: Տանտերերը 6:3 հաշվով հաղթանակ են տարել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ