16-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում ռեկորդային գոլ է խփել. պարզվել է` նա 28 տարեկան է
Հնդկաստանում խայտառակ միջադեպ է տեղի ունեցել:
«Ջամշեդպուր» թիմի խաղացող Գուրավ Մուկխին փոխարինման է մտել հնդկական լիգայի հերթական տուրի` «Բենgալուրու» թիմի հետ խաղում և դարձել գոլի հեղինակ:
Մուկխին իր նորամուտն է նշել առաջնությունում, նա ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ և դարձել սուպերլիգայի պատմության մեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը. Մուկխիի` ISL կայքում ունեցած անձնական էջում տարիքը նշված էր 16:
Հարձակվողին գոլի առթիվ շնորհավորել է նույնիսկ թիմակից Թիմ Կեհիլը.
«Սա կյանքիդ լավագույն պահն» է,- ասել էր ավստրալացին:
Սակայն, ավելի ուշ պարզվել է, որ Մուկխին իրականում 28 տարեկան է: Տարիքը կեղծելով նա զբաղվել էր նաև ավելի վաղ. 2015 թվականին հարձակվողը 15 տարեկանների մրցաշարի եզրափակչում 5 գոլ էր խփել, սկսվել էր հետաքննություն, և նա որակազրկվել էր իր 4 թիմակիցների հետ:
Նոր խախտման համար համահնդկական ֆուտբոլային ֆեդերացիան Մուկխիին որակազրկել է 6 ամսով և «Ջանշեդպուրին» նույնիսկ տեխնիկական պարտություն չի գրանցել: Ակումբին խնդրել են պատրաստել ֆուտբոլիստի իրական փաստաթղթերը, որպեսզի նրան նորից հայտավորեն:
Հատկանշական է, որ տարիքի կեղծումը հնդկական ֆուտբոլի ամենագլխավոր խնդիրներից մեկն է: 2012 թվականին Հնդկաստանի Մ17 հրավիրված խաղացողների 72%-ը կեղծել էր տարիքը:
Մարզիչ Պրադյու Ռեդիի խոսքով, Հնդկաստանում Մ17 տարեկանների մրցաշարն իրականում Մ19 տարեկանների մրցաշար է, և դա վերաբերում է բոլոր մակարդակներին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ