Եղունգները կրծելու սովորության վնասակարությունը
Եղունգներ կրծելը վնասակար է, քանի որ այս սովորությունը կարող է հանգեցնել եղունգների տակ ապրող վտանգավոր մանրէների օրգանիզմ ներթափանցմանը: Եղունգների տակ նրանց համար ստեղծվում են իդեալական պայմաններ: Այս եզրակացությանն է եկել Վեյլ Կորնելի քոլեջի մասնագետ Ռիչարդ Շերը: Նա եղունգների տակ հայտնաբերել է սալմոնելաներ և աղիքային ցուպիկներ, գրում է The Daily Mail-ը:
Հայտնվելով բերանի խոռոչում կամ ստամոքս-աղիքային տրակտում, այդ ախտածին մանրէները նպաստում են վարակի, փորլուծության, սուր ստամոքսային սպազմերի զարգացմանը: Եթե եղունգներ կրծելով մարդը վնասում է մաշկային ծածկույթը, ապա մանրէները կարող են ընկնել մաշկի տակ: Այդ դեպքում մեծանում է հարեղնգային հյուսվածքի բորբոքման` պարօնիխիայի զարգացման ռիսկը: Երբեմն դիտվում է ուժեղ թարախակալում և մարդը ստիպված է լինում թարախը հեռացնել բժշկի մոտ, ընդունել հակաբիոտիկներ և հակասնկային դեղամիջոցներ:
Մարդու մոտ պապիլոմա վիրուսը նույնպես կարող է մատներից անցնել դեպի բերան` խթանելով լնդերի և ատամների հիվանդությունների զարգացումը: Բացի այդ, եղունգներ կրծելը փոխում է կծվածքը և խախտում ատամների ամբողջականությունը (տուժում է ձևը): Վնասակար սովորության հաղթահարման համար կարող են օգնել դառը համ ունեցող հատուկ լաքերը: Այս վնասակար սովորության ամենահաճախ հանդիպող պատճառը կարող է լինել սթրեսը, որի դեմ պետք է նախ և առաջ պայքարել:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում