Սալահն ատոմային ռումբի նման վտանգավոր է. Ժոզե Մոուրինյու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղից առաջ գովաբանել է մրցակցի հարձակվող Մոհամեդ Սալահին:
«Սալահը բոլոր առումներով անհավանական առաջընթաց է գրանցել: Ժամանակին նա արագ էր, սակայն թույլ, իսկ հիմա իսկական տղամարդ է դարձել: Մոհամեդը հոգեբանորեն պատրաստ չէր խաղալ մեծ ակումբում, երբ առաջին անգամ տեղափոխվեց Պրեմիեր լիգա:
Հիշում եմ՝ ինչպես նրան խաղաժամանակ տվեցի «Ուայտ Հարտ Լեյնում» և «Էտիհադում», բայց այդ խաղերը նրա համար շատ մեծ փորձություն էին: Այժմ նա պատրաստ է խաղալ ամենուր և ցանկացած թիմի դեմ:
Սալահը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և ընդհանրապես նման չէ այն տղային, որի տրանսֆերը «Չելսին» ձեռք բերեց «Բազելից»: Նա հեռանկարային ֆուտբոլիստ էր, իսկ հիմա աշխարհում լավագույններից մեկն է:
Բոլոր խաղերից առաջ ուսումնասիրում ենք մրցակցին, փորձում ենք հասկանալ նրա ուժեղ և թույլ կողմերը: Երբ պատրաստվում ես «Լիվերպուլի» հետ խաղին, հասկանում ես, որ այս թիմի ուժեղ կողմերը շատ են, իսկ Սալահն ատոմային ռումբի վտանգ է ներկայացնում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Հավելենք, որ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը