Բաքվի Ինտերի նախկին մարզիչը կգլխավորի Երևանի Լոկոմոտիվը
70-ամյա ուկրաինացի մասնագետ Անատոլի Պիսկովեցը նշանակվել է «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Պիսկովեցն իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի ԲԿՄԱ-ն, Դերժինսկու «Խիմկին», Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլին»։
1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։
2005 թվականին աշխատել է Բաքվի «Ինտերում»՝ որպես գլխավոր մարզիչ։
Անատոլի Պիսկովեցի վերջին ակումբը եղել է «Գագրան»։ Այս ակումբի հետ նա նվաճել է Վրաստանի Գավաթը և դարձել է Վրաստանի Առաջին խմբի հաղթող։
«Լոկոմոտիվում» Պիսկովեցին կօգնեն Տիգրան Գսպեյանը և դարպասապահների ուկրաինացի մարզիչ Վլադիմիր Գավրիլովը։
Այսօր ավելի վաղ «Լոկոմոտիվը» հայտարարեց Վահե Գևորգյանի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը