Կարդիոմարզումները կարող են հետ շրջել ծերացման պրոցեսը. հետազոտություն
Կարդիոմարզումները կարող են բջիջների մակարդակով հետ շրջել ծերացման պրոցեսը: Այս մասին են վկայում Մայոյի կլինիկայի աշխատակիցների անցկացրած նոր հետազոտության արդյունքները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր ինտենսիվությամբ դադարներով մարզումների, օրինակ՝ վազքի կամ քայլքի շնորհիվ մեծանում է մկանային սպիտակուցի, համապատասխանաբար, նաեւ էներգիայի մակարդակը: Բացի այդ՝ մեծանում են մկանները:
Հետազոտողների խոսքով՝ նման մարզումներն օգտակար են հատկապես 65 տարեկանն անց մարդկանց համար: Բանն այն է, որ կարդիոմարզումները բջիջների մակարդակով ազդում են ծերացման պրոցեսի վրա: Տարեցների մոտ միտոքոնդրիումների քանակությունը նվազում է: Բացի այդ՝ դրանք սկսում են ավելի վատ գործել:
Կարդիոմարզումները նպաստում են նոր սպիտակուցների սինթեզին, ինչն օգնում է հետ շրջել ծերացման բացասական հետեւանքները: Գիտնականները նշում են, որ կարդիոմարզումներին նաեւ ուժային վարժություններ ավելացնելով՝ տարեց մարդիկ կարող են զգալիորեն մեծացնել իրենց մկանների ուժը եւ ավելի երկար երիտասարդ մնալ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում