Մխիթարյանի արձագանքը «Ղարաբաղի» նկատմամբ տարած հաղթանակին
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ում:
«Զինագործները», հիշեցնենք, սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակ են տարել, իսկ Մխիթարյանը խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին.
«5 հաղթանակ Եվրոպա լիգայում»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք` «Ղարաբաղի» հետ հանդիպման վերջնամասում հայ երկրպագուն Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի կողմը, ով նստած էր պահեստայինների նստարանին:
Անվտանգության աշխատակիցները, սակայն, երիտասարդին դուրս էին բերել խաղադաշտից: Ավելի ուշ հայ երկրպագուն ազատ էր արձակվել:
«Արսենալը» խմբային փուլում ոչ մի պարտություն չի կրել և 1/16 եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղով՝ վաստակելով 16 միավոր:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը