Ոսկու մոլուցքով տարված գործարարն ամենուր 550 000 դոլարի ոսկեղենով է շրջում (տեսանյութ)
Վիետնամցի գործարարը ոսկու նկատմամբ ունեցած մոլուցքի արդյունքում հայտնվել է ասիական սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում, գրում է Odditycentral.com կայքը:
Երեսունվեցամյա Տրան Նգոկ Պհուկը շրջում է 13 կգ ոսկեղենով: Նրան ուղեկցում է առնվազն 5 թիկնապահ, որոնք ոսկյա զարդերը պաշտպանում են գողերից:
Սոցցանցերի օգտատերերի մի մասը կասկածել է ոսկու իսկությանը, մյուս մասն էլ զարմացել, թե ինչպես է Պհուկը, այդքան ծանրություն կրելով, կարողանում ուղիղ քայլել:
Գործարարը խոստովանել է, որ ոսկեղեն կրելը սկզբից անսովոր է եղել, սակայն ժամանակի ընթացքում այդ սովորությունն իրեն արդարացրել է, քանի որ ոսկեղենը նրան հաջողություն և բարգավաճում է բերել:
Պհուկի ոսկեղենի հավաքածուի ընդհանուր քաշը 13 կգ է և գնահատվում է 550 000 դոլար: Նա նաև հայտնել է, որ մտադիր է հատուկ իր համար պատրաստված ոսկե գլխարկ և շապիկ պատվիրել:
Պհուկը շքեղ կարաոկե ակումբի սեփականատեր է: Նա մեծացել է աղքատ ընտանիքում, սակայն երիտասարդ տարիքում զբաղվել է նավթի վերավաճառքով և կարողություն կուտակել:
Պհուկը խորհուրդ չի տվել ուրիշներին հետևել իր օրինակին, քանի որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ մի քանի թիկնապահ վարձել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...