«Միշտ չէ, որ համամիտ եմ լինում ամուսնուս որոշումների հետ». Մելանյա Թրամփի հարցազրույցը Fox News-ին (տեսանյութ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ ամուսնու հետ միշտ չէ, որ համամիտ է լինում: Տիկին Թրամփի խոսքով՝ ինքն ամուսնուն խորհուրդներ է տալիս, սակայն վերջին հաշվով նախագահն անձամբ է որոշումներ կայացնում:
«Ես կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ լուրերին հետևելու համար, սակայն իմ աշխատանքով եմ զբաղված: Այնուամենայնիվ, ես հստակ տեղյակ եմ լինում այն ամենից, ինչ կատարվում է: Ամուսնուս անկեղծ խորհուրդներ եմ տալիս և հայտնում իմ կարծիքը: Երբեմն նա լսում է, երբեմն՝ ոչ: Ես միշտ չէ, որ համամիտ եմ լինում նրա հետ, սակայն վերջին հաշվով նա ինքն է որոշումներ կայացնում, չէ՞ որ նա հասուն մարդ է և գիտի հնարավոր հետևանքների մասին: Դոնալդը մարտիկ է, նա ամեն օր պայքարում է հանուն Ամերիկայի և ամերիկացի ազգի», - ասել է Մելանյա Թրամփը:
Մելանյա Թրամփը նաև բացահայտել է, թե իր համար ինչն է եղել առաջին տիկին դառնալուց ի վեր ամենադժվար բանը:
«Ինձ համար դա այն պատեհապաշտներն են՝ հումորիստներ, լրագրողներ, գրողներ, որոնք առաջ գնալու նպատակով օգտագործում են իմ և իմ ընտանիքի անունները: Նրանց դուր է գալիս բամբասանքների վրա կենտրոնանալը»,- խոստովանել է նախագահի կինը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում