Բարսելոնան 100 հազար եվրոյով է տուգանել Դեմբելեին մարզումից ուշանալու համար
«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն տուգանվել է 100 հազար եվրոյով կատալոնական թիմի մարզումից ուշանալու համար, հայտնում է L՛Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբն այդ մասին պաշտոնապես չի հայտարարել, որպեսզի ավելորդ աժիոտաժ չստեղծի Դեմբելեի շուրջ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Տոտենհեմի» հետ խաղից առաջ (1:1):
Այդ խաղում, հիշեցնենք, ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել:
Հիշեցնենք` Դեմբելեն քնած է մնացել և մոտ երկու ժամ ուշացել «Բարսելոնայի» մարզումից, որը կայացել է Իսպանիայի առաջնության հերթական տուրի` «Էսպանյոլի» հետ խաղի (4:0) հաջորդ օրը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն տուգանվել է 50 հազար եվրոյով:
Ավելի վաղ նա մարզումից ուշացել էր տեսախաղերի պատճառով, իսկ հետո փորձել էր արդարանալ վատ ինքնազգացողությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Դեմբելեն Պրիմերայի 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը