Արարատի մարզը նոր «բդեշխ» ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում այս ընտրություններով ավարտվեց ոչ միայն Ավշարի Գրիգորյանների, այլեւ Աբրահամյանների էպոխան։ Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածու էր առաջադրվել, ստացել է ընդամենը 146 ձայն, ինչը նշանակում է, որ ազգականները նրան չեն աջակցել։ Այսինքն, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Արգամ Աբրահամյանը, որն անցած ընտրություններին մարզից ստացած ձայներով երկրորդն էր՝ 30 հազարից ավելի ձայն էր հավաքել եւ զիջում էր միայն ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանին, չի օգնել բարեկամուհուն։
Փոխարենը մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի, որի մասին ընտրությունների ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էինք ստանում, որ հրահանգել է «հին, բարի ժամանակների» ոգով՝ ընտրողին ամեն գնով հասցնել ընտրատեղամաս, իսկ գյուղապետերի վրա «պլան» է դրել։ Խորհրդանշական է, որ անցած ընտրություններին դեռեւս գյուղապետի պաշտոնում ռեյտինգայինով առաջադրված եւ մոտ 300 ձայն ստացած Սարգսյանն այսօր «Իմ քայլի» ռեյտինգայինների առաջին հնգյակում է՝ 22 հազարից ավելի ձայնով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...