Հոլիվուդի «վետերան» Քըրք Դուգլասը նշել է ծննդյան 102-րդ տարեդարձը (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենաերկարակյաց աստղերից մեկը՝ «Սպարտակ»-ի դերակատար Քըրք Դուգլասը, նշել է ծննդյան 102-րդ տարեդարձը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանը կնոջ՝ 99-ամյա Էնի Բայդենսի հետ դուրս է եկել Բևեռլի Հիլզի շքեղ առանձնատան բակ, որտեղ հավաքվել են մեծ թվով երկրպագուներ:
Հոլիվուդի «վետերանին» շնորհավորողների շարքում են եղել նաև որդին՝ դերասան Մայքլ Դուգլասը, ու հարսը՝ դերասանուհի Քեթին Զետա Ջոնսը: Վերջինսը սկեսրայրին անվանել է «աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ»:
«Շնորհավորում ենք աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու 102-րդ տարեդարձը: Մենք քեզ սիրում ենք, Քըրք»,-ասել է Զետա Ջոնսը:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Քեթրին Զետա Ջոնսը հատուկ մրցանակ է շնորհել սկեսրայրին կինոարվեստում ունեցած երկար կարիերայի ու ձեռքբերումների համար:
Հայտնի է, որ Քըրք Դուգլասը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում, իսկ 1950-60-ական թվականներին համարվել է հոլիվուդյան գերաստղերից: Նրա ամենահայտնի դերերից մեկը Սպարտակն է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում