Գարիկ Մարտիրոսյանի տիկինը ամուսին Ձմեռ պապից թանկարժեք նվեր է խնդրել
Գարիկ Մարտիրոսյանը կարող է գլուխ չկոտրել այն բանի համար, թե ինչ նվիրի կնոջը Ամանորին: Շոումենի ընտանիքում կա զվարճալի ավանդույթ՝ նամակ գրել ամուսին Ձմեռ պապին, որում Ժաննան գրում է իր նվիրական ցանկությունների մասին: Այս տարին էլ բացառություն չէր:
Մարտիրոսյանի կինը արդեն հայտնել է, թե ինչ է ուզում ստանալ որպես Նոր տարվա նվեր:
Ժաննան խոստովանել է, որ երազում է ադամանդներով թանկարժեք զարդի մասին: «Ամուսին Ձմեռ պապ, դու ամենալավ ամուսին Ձմեռ պապն ես աշխարհում, Նոր տարուն ինձ բեր ոսկյա մատանի ադամանդներով»,- Գարիկին է դիմել նրա կինը:
Իրեն հատուկ ձևով Ժանանն գրել է, որ հաստատ վաստակել է այդպիսի շռայլ նվեր ստանալու իրավունք, քանի որ իրեն պահել է որպես ընդօրինակելի ամուսին: «Ես ոչ երիտասարդ աղջիկ եմ, բայց լավն եմ. չէ՞ որ ամբողջ տարին ինձ շատ լավ եմ պահել. լվացել եմ, հավաքել, միշտ արագ գտել եմ երկրորդ գուլպան և փակել եմ քո ատամի քսուքի կափարիչը, փետրվարի 23-ին նվիրել եմ սափրվելու հենակ, Նոր տարուն՝ կարմիր գուլպաներ բոժոժիկներով, քո տաբատի գծերը միշտ եղել են զուգահեռ, քո հումորները միշտ եղել են ծիծաղելի, արարքները՝ հերոսական, խոսքերը՝ ոսկե»,- շարունակել է սրամտել Ժաննան:
Նոր տարուց հետո Մարտիրոսյանը ծրագրում է սիրելիի հետ ճամփորդել Մալդիվներում, որը, ամեն ինչից դատելով, կլինի նվերի երկրորդ մասը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում