Սերենա Ուիլյամսը՝ կարիերան ավարտելու մասին․ տարիքս միայն թիվ է
37-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ չի մտածում կարիերան ավարտելու մասին․
«Ինձ համար մշտապես առաջնային նպատակ է եղել առողջ լինելը, բայց այլ նպատակներ ևս ունեմ։ Դրանք հիմնականում կապված են տարբեր մրցաշարերում հաջող ելույթներ ունենալու հետ։
Ինձ դուր է գալիս այն, որ փորձում եմ կրկին դառնալ առաջին ռակետ։ Որակյալ խաղի դեպքում կվերադառնամ թոփ-թենիսիստուհիների շարք և բարձունք։ Այդ միտքն ինձ մոտիվացնում է։
Ես երբեք շատ մեծ նպատակներ չեմ ունեցել։ Պարզապես ցանկացել եմ լավ թենիս խաղալ, հաղթել և ելույթներս շարունակելու համար տարիք չեմ սահմանել։
Որքան մեծանում եմ, որքան ավելի շատ եմ խաղում, այդքան ավելի շատ եմ համոզվում դրանում։ Տարիքը միայն թիվ է։ Իրականում դու այնքան տարեկան ես, որքան քեզ զգում ես։
Եթե խաղդ քեզ դուր չի գալիս կամ չես արթնանում այն մտքով, որ պետք է մարզվել, ուրեմն հեռանալու ժամանակն է»,- ամերիկուհու խոսքը մեջբերել է Tennis World USA-ը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը