Վառվել են Վատիկանի Սուրբծննդյան տոնածառի հազարավոր լույսերը
Վատիկանի Սուրբծննդյան տոնածառի վրա, որն ավանդաբար տեղադրված է Սուրբ Պետրոսի հրապարակում, վառվել են տոնական լույսերը: Տեխնիկական անձնակազմը այն զարդարել է հազարավոր էներգախնայող լամպերով:
Այս տարի 4.5 տոննա կշռով 23 մետրանոց ծառը Հռոմի Պապ Ֆրանցիսկին նվիրել են իտալական Friuli-Venezia Giulia ինքնավար մարզի իշխանությունները:
«Սուրբծննդյան տոնածառն իր լույսերով հիշեցնում է մեզ, որ Հիսուսը աշխարհի լույսն է, դա հոգու լույսն է, որը ցրում է թշնամության խավարը և տեղ տալիս ներմանը»,- ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկը:
Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում սուրբծննդյան վերտեպ է բացվել, որն այս տարի այնքան էլ ավանդական չէ. առաջին անգամ այն պատրաստվել է ավազից, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ այս անսովոր Սուրբծննդյան օբյեկտի ստեղծման վրա ծախսվել է 720 տոննա ավազ: 5.5 մետր բարձրությամբ և 16 մետր լայնությամբ վերտեպի ստեղծման վրա վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխատել են երեք քանդակագործներ Նիդերլանդներից, Ռուսաստանից և Չեխիայից՝ ավազի հետ աշխատանքի վարպետ Ռիչա Վարանոյի ղեկավարությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...