Իսպանիայի իշխանությունները մտադիր են դատի տալ Շակիրային
Բարսելոնայի դատախազությունը դատական հայց կներկայացնի կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրայի դեմ, որին կասկածում է հարկերից խուսափելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով El Pais թերթին։
Հաղորդվում է, որ հարկային ծառայությունն ավարտին է հասցրել հետաքննությունը, որի արդյունքում պարզվել է, որ 2012-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում երգչուհին Իսպանիայում չի վճարել եկամտահարկն ու գույքահարկը: Ընդհանուր առմամբ՝ նա պետությանը պարտք է 14.5 միլիոն եվրո:
Դատախազությունը մերժել է փաստաբանների բոլոր փաստարկներն ու տեղեկացրել, որ մոտ ժամանակներում պատրաստվում է դատական հայց ներկայացնել:
2017 թվականին հարկային ծառայությունը սկսել է կասկածել, որ երգչուհին 4 տարի շարունակ (2011-2014թթ.) խուսափել է հարկերից՝ չնայած, որ մեծ մասամբ բնակվել է Իսպանիայում: Շակիրայի ներկայացուցիչները պնդում էին, որ երգչուհին Իսպանիայում է լինում տարեկան առավելագույնը 183 օր, ուստի օրենքի համաձայն հարկատու չէ: Հարկային մարմիններն իրենց հերթին պնդում էին, որ Շակիրան պետք է զեկուց ներկայացնի իր եկամտի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որտեղից է այն ստացել:
2018 թվականի փետրվարին երգչուհին 20 միլիոն եվրո է վճարել 2011 թվականի պարտքերի մարման համար, սակայն նա պնդում է, որ միշտ կատարել է իր պարտավորությունները և չի խուսափել հարկերից: Նրա խոսքով՝ մարված է, ոչ միայն 2011 թվականի պարտքը, այլև 2012, 2013 և 2014 թվականների պարտքը, որը նա վերջերս է մարել՝ վճարելով 14.5 միլիոն եվրո:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում