Ազնավուրի որդին ու կինը գյումրեցի 8 ընտանիքի բնակարան են նվիրել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ 88-ի ավերիչ երկրաշարժի օրը, Գյումրի էր այցելել նաեւ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Երևան Տոնավաճառ
Ազնավուրի կրտսեր որդին Գյումրիում էր կնոջ՝ հայուհի Քրիստինայի հետ միասին: Շարունակելով հոր գործը, այս տարի եւս Ազնավուր հիմնադրամի կողմից, Նիկոլա Ազնավուրի նախաձեռնությամբ գյումրեցի 8 անօթեւան ընտանիքներ բնակարան էին ստացել:
Բնակարանատերերը վաղուց տեղափոխվել են իրենց նոր, լուսավոր տներ, ապրում են այնտեղ, սակայն միայն այսօր են իմացել, թե ով է իրենց բնակարան նվիրել:
Նիկոլան ու Քրիստինան եղել են բոլորի բնակարաններում, ծանոթացել բոլորի հետ, շրջել քաղաքում, մասնակցել օրվա միջոցառումներին, մոմ վառել Գյումրու եկեղեցում, այնուհետ հայտնել, որ ինչքան շատ են մնում Հայաստանում ու շփվում մարդկանց հետ, այդքան ավելի մեծ է ցանկությունը այստեղ տեղափոխվելու:
Նիկոլան հայերեն նոր-նոր է սովորում, սկսել է այբուբենից, մինչդեռ կինը՝ Քրիստինան վարժ խոսում է հայերեն, վերջինս Ազնավուր հիմնադրամի գործադիր տնօրենն է, շարունակում են շանսոնյեի գործը ամուսնու հետ միասին, 4 զավակ ունեն: Վերջնական որոշել են՝ իրենց 4 զավակները ապրելու եւ մեծանալու են Հայաստանում, կգան ու կհաստատվեն այստեղ:
Աղբյուրը՝ armtimes.com


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...