Ալեքսանդր Ռոզենբաումը թռիչքի ժամանակ փրկել է օդանավում ուշաթափված մի կնոջ
Ռուսաստանցի երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումն առաջին բուժօգնություն է ցույց տվել Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի ժամանակ ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով ուշագնաց եղած կնոջը, գրում է lenta.ru-ն:
Նշվում է, որ էկոնոմ դասի ուղևորներից մի կին թռիչքի վերջում իրեն վատ է զգացել ու հանկարծակի ուշաթափվել: Կնոջն առաջին օգնություն է ցույց տվել Ռոզենբաումը, որը թռչում էր նույն օդանավի բիզնես դասով: Նա արհեստական շնչառություն է տվել կնոջը, ինչից հետո տուժածն ուշքի է եկել:
Հայտնի է, որ օդանավի վայրէջքից հետո ուղևորին փոխանցել են բուժաշխատողներին: Կնոջը փրկած երաժիշտը որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ և մի շարք հիթային երգերի հեղինակ Ալեքսանդր Ռոզենբաումը մասնագիտությամբ բժիշկ է. նա 1974 թվականին ավարտել է Լենինգրադի առաջին բժշկական ինստիտուտն ու որոշ ժամանակ աշխատել շտապօգնության ծառայությունում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում