Թուրքիայում 500 հազար քաղաքացու «քցած» երիտասարդը Դուբայում վայելում է փողերը (Տեսանյութ)
Թուրքիայում դարի խարդախության հեղինակ, 25–ամյա Մեհմեդ Այդընի մասին նոր տեսանյութ է հայտնվել թուրքական լրատվամիջոցներում։
Տեսանյութում Մեհմեդ Այդընը զվարճանում է Դուբայի թանկարժեք ակումբներից մեկում, որտեղ հաշիվ է վճարել 30 հազար դոլար եւ 5 հազար դոլար է թեյավճար թողել։ Տեսանյութում կա նաեւ նրա վարած գերթանկարժեք մեքենաները եւ ուլտրալյուքս հյուրանոցները, որտեղ նա ժամանակ է անցկացնում։
25–ամյա Մեհմեդ Այդընը համակարգչային խաղ էր ստեղծել, որում օգտատերերը վիրտուալ անասուններ կամ հավ են գնում իրական փողերով։ Կազմակերպիչը այդ հավեր կամ անասուններ գնողներին խոստացել էր 220 տոկոս շահույթ մեկ տարի անց՝ հայտարարելով, որ իրենց տված գումարներով իրական անասնաֆերմա է կառուցվում եւ հիմնական շահույթը գալու է հենց այդ անասնաֆերմայից։
25–ամյա երիտասարդին հաջողվել է նման ձեւով հավաքել մինչեւ 1 միլիարդ դոլար։
Երբ տոկոսները ստանալու համար քաղաքացիները գնացել են «Գյուղատնտեսական բանկ» խաղի գրասենյակ, պարզվել է, որ ընկերությունը լուռ հեռացել էր տարածքից՝ չթողնելով ոչ պարզաբանում։
Անմիջապես հայտնի է դառնում, որ խաղի գլխավոր տնօրեն Մեհմեդ Այդընը անհետացել է, իսկ խաղի բանկային հաշիվներն էլ զրոյական են, այսինքն Մեհմեդ Այդընը տարել է ամբողջ գումարը։
Նշվում է, որ նա խարդախությամբ հավաքել է մինչեւ 1 մլրդ դոլար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...