Նվաստացած գիրուկ աղջիկները մերկացել են նիհար մոդելներից վրեժխնդիր լինելու համար
When @VictoriasSecret's chief marketing officer says 'nobody was interested' in plus size women, we say... what planet are you on? So 24 hours after your show, here's our own, making fun of this ridiculously outdated attitude... #VSFashionShow pic.twitter.com/Ktjy5wQj18
— navabi (@navabiFashion) 4 декабря 2018 г.
Navabi ներքնազգեստի ապրանքանիշը գովազդային արշավ է սկսել, որին մասնակցել են գիրուկ աղջիկները՝ հաղորդում է Metro-ն:
Տեսահոլովակը, որում հինգ մոդելները ցուցադրում են ապրանքանիշի արտադրանքը, նկարահանվել է ի պատասխան Victoria’s Secret ընկերության մարքեթինգի տնօրեն Էդ Ռազեկի վիրավորական արտահայտության: 2000թ.-ին նա հայտարարել է, որ «գումարած չափի» մոդելների Victoria’s Secret-ի ցուցադրություններին մասնակցելն անիմաստ է, քանի որ դա «մարդկանց հետաքրքիր չէ»:
«Victoria’s Secret-ի ցուցադրությունները նորաձևության աշխարհում ամենահայտնի շոուն է: Ամեն տարի նրանք բեմ են բարձրացնում միևնույն չափերի և կազմվածքի կանանց, որոնց անվանում են «հրեշտակներ»՝ կարծես թե միայն «այդպիսի» կատարյալ մարմնով կարելի է հայտնվել դրախտում»,- ասել է Navabi-ի ներկայացուցիչը: Նա նաև հավելել է, որ ամերիկուհիների 68%-ը գեր կանայք են և Victoria’s Secret-ին հարկավոր է ականջալուր լինել ժամանակակից հասարակության ցանկություններին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում