Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ
«Հրապարակը» գրում է․ «Կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է։ Միակ «աշխատողն» առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, որը նույնպես ռեյտինգայինով առաջադրված թեկնածու է՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում, բայց արձակուրդ չի վերցրել։ Նախորդ օրը նա Մալաթիայի եւ շաքարի «արքա» Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ այցելել է իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք՝ տեքստիլ գործարանի կառուցման ընթացքը դիտելու, «շինհրապարակում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին»,- տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։
Գործարանի համասեփականատերն Աստղիկ Ալեքսանյանն է։ Երեկ ողջ օրը մենք չկարողացանք կապվել «Իմ քայլը» դաշինքի խոսնակ Վահան Կոստանյանի հետ՝ ճշտելու, թե դա արդյոք վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ չէ, մանավանդ որ մամուլը համառորեն գրում է, որ Սամվել Ալեքսանյանն այս ընտրություններում աջակցում է «Իմ քայլին» եւ մասնավորապես՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։ Մեր զանգերին Արարատ Միրզոյանի գրասենյակից, օգնականներից եւ խորհրդականներից որեւէ մեկը չպատասխանեց»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...