Ո՞ւմ դուր կգա, որ իր թոռանը դրսում ասեն` քո պապը մարդասպան է. Թելման Իսմայիլովը՝ իր մասին մեղադրանքների վերաբերյալ
Ռուսական НТВ հեռուստաալիքը «Նոր ռուսական սենսացիա» հաղորդման շրջանակում անդրադարձել է ռուսաստանաբնակ ամենահարուստ ադրբեջանցուն՝ Թելման Իսմայիլովին:
Նա Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանցից մեկն էր, ում կարողությունը հասնում էր 800 միլիոն դոլարի: Դեռ մի քանի տարի առաջ Թելման Իսմայիլովը չափազանց ազդեցիկ էր, բայց 2 մարդու սպանություն կազմակերպելու համար թաքնվում էր իրավապահներից. նա միջազգային հետախուզման մեջ էր:
Հաղորդման ժամանակ Իսմայիլովը հայտարարում է, որ «լրագրողներն են ռիսկի դիմում՝ իրենից հարցազրույց վերցնելով», որովհետև իրականությունը հեռարձակել չեն թույլատրի:
«Եթե ես եմ մեղավոր նրանում, ինչում ինձ մեղադրում են, պատրաստ եմ՝ ցմահ ազատազրկման, գնդակահարության: Ես գնացի երկրից, ինքս գնացի, բայց չգիտեի, որ կհորինեն նոր մեղադրանքներ: Ո՞ւմ դուր կգա, որ իր թոռանը դրսում ասեն` քո պապը մարդասպան է»,- ասել է նա՝ նշելով, որ իր մասին եթերից ստում են:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...