Ամուսինները միայն մի քանի տասնամյակ համատեղ կյանքից հետո են դադարում վիճել միմյանց հետ
Ամուսինները միայն մի քանի տասնամյակ համատեղ կյանքից հետո են դադարում դատարկ բաների համար վիճել միմյանց հետ, երբ վեճերին սկսում են հումորով վերաբերել։ Այսպիսի եզրահանգման են եկել սոցիոլոգները՝ տեղեկացնում է Emotion-ը։
Այսօր ամեն երկրորդ զույգը ամուսնալուծվում է համատեղ կյանքի առաջին երկու տարում եւ հաճախ՝ անընդհատ վեճերի պատճառով։ Քալիֆորնիայի համալսարանից Էլիս Վերսթենի գիտնականների թիմին հետաքրքրել է այն փաստը, որ հաճախ տարբեր մանրուքների շուրջ վեճերը կամ դրանց հետ կապված դժգոհությունները ազդում են ամուսնալուծությունների եւ ընտանիքների քայքայման հաճախականության վրա։
Նրանք 13 տարվա ընթացքում հետեւել են մոտ 100 ամուսնական զույգերի, որոնք միմյանց հետ ապրել են 15-35 տարի։ Ամեն հինգ տարին մեկ գիտնականները հրավիրել են նրանց իրենց մոտ եւ առաջարկել պատմել վերջին վեճի մասին։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ երիտասարդ զույգերը, պարզվել է, ավելի հակված են բացասական զգացումների եւ վիճելիս ավելի ագրեսիվ վարք են դրսեւորում։ Սակայն դա բոլորովին բնորոշ չէ այն զույգերին, ովքեր միմյանց հետ ավելի քան երկու տասնամյակ ապրել են։
Բացի այդ, միեւնույն զույգի վարքագիծը ժամանակի ընթացքում փոխվել է՝ թուլացել է կոնֆլիկտների սրությունը, եւ աճել կյանքից հաճույք ստանալու մակարդակը։ «Այս բացահայտումն ընդգծում է դրական զգացումների ազդեցությունը մեր առողջության վրա։ Այն կարող է բացատրել, թե ինչու են ամուսնացած կանայք եւ տղամարդիկ ավելի երկար ապրում, քան միայնակ տարեցները»,- ամփոփել է Վերսթենը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում