Վանեցյանը էդ հարցը կարա մի զանգով լուծի (Տեսանյութ)
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի տարածքում աշխատող ծաղկավաճառները այսօր վաղ առավոտից կառավարության առջև բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են տարածքի համար վճարվող 2 հազար դրամը դարձնել հազար դրամ։ Ցուցարար ծաղկավաճառների խոսքով՝ այդ հարցը Արթուր Վանեցյանը, որը նաև ՀՖՖ նախագահն է, մի զանգով կարող է լուծել․
«Մենք ասում ենք՝ գնի գնանայում արեք՝ հազար դրամ սարքեք։ Հիմա ես ծաղիկ առնող եմ, մտնում եմ ներս իմ ծաղիկը առնում եմ, ես չեմ դժգոհում, ուզում ա՝ մի հատիկ մեխակ առնեմ, ուզում ա՝ մի հատիկ վարդ, ես իմ հազար դրամը տալիս եմ։ Էս մարդիկ, որ մտան ներս 2 հազար դրամ պիտի տան։ Հիմա էս մարդիկ ասում են՝ հազար դրամ սարքեք, ծախի, չծախի, անձրև գա, ձյուն գա, կարկուտ գա, 2 հազար դրամ ա։ 100 թվից այդպես են արել»,- ասաց ծաղկավաճառներից մեկը։
Ծաղկավաճառների հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, որ խնդրին ծանոթացել է, կփոխանցի վարչապետին։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...