Արտաշատի փոխոստիկանապետն ակտիվորեն զբաղվում է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված որդու քարոզչությամբ
«Ժամանակը» գրում է. «Արտաշատում «Իմ քայլը» դաշինքն ամբողջ ուժով օգտագործում է վարչական ռեսուրսը: Ջավեշտալին այն է, որ օրենքի խախտմամբ զբաղվում է ոստիկանությունը, որը պետք է պայքարեր դրա դեմ: Արտաշատի փոխոստիկանապետ Սամվել Ատոմյանն ակտիվորեն զբաղվում է Արարատի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված որդու' Սերգեյ Ատոմյանի քարոզչությամբ:
Ատոմյանն այցելում է տարբեր մարդկանց և համոզում քվեարկել որդու օգտին: Ատոմյանը դեռևս չի ահաբեկում մարդկանց, բայց այն փաստը, որ փոխոստիկանապետը զբաղվում է քարոզչությամբ, արդեն մարդկանց մոտ անցյալի հետ ասոցացվող վատ հիշողություններ է առաջացնում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...