Աճուրդով վաճառվել է Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆերնի անձնական իրերի հավաքածուն
Ամերիկյան Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆերնի անձնական իրերը, այդ թվում և ամսագրի առաջին համարի օրինակը՝ շապիկին Մերիլին Մոնրոյի լուսանկարով, վաճառվել են Լոս Անջելեսում կայացած Julien's Auction աճուրդում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, աճուրդն անցկացվել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Ամսագրի առաջին համարը վաճառվել է 31 200 դոլարով: 162 500 դոլարով էլ վաճառվել է Հեֆերնի տպագրական մեքենան:
Նշվում է, որ վաճառքից ստացված բոլոր միջոցները կուղղվեն Հյու Հեֆերնի հիմնադրամին, որն աջակցում է քաղաքացիական իրավունքները պաշտպանող կազմակերպություններին:
Վաճառված իրերի թվում է նրա աստղը Փառքի ծառուղում, որը գնահատվել է 57 600 դոլար, 1988-ի արտադրության Lincoln Town Car լիմուզինը, որը վաճառվել է 44 800 դոլարով, Հեֆերնի անձնագիրը՝ 16 000 դոլարով և նրա կոստյումներից մի քանիսը՝ 12-38 հազար դոլարով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում