Արիանա Գրանդեի նոր տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube-ում
Ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի Thank U, Next երգի տեսահոլովակը թողարկվելուց հետո ռեկորդ է սահմանել YouTube ժամանցային կայքում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, տեսահոլովակը Premieres հավելվածի միջոցով միաժամանակ 829.000 մարդ է դիտել, ինչը ռեկորդ է:
Բացի այդ, YouTube-ից հայտնել են, որ տեսահոլովակը նաև ռեկորդ է սահմանել Premieres հավելվածում ամենաշատ քանակությամբ հավաքած մեկնաբանությունների համար: Հայտնի է, որ այն ստացել է 516.000-ից ավելի մեկնաբանություն:
Նշվում է, որ պրեմիերային հաջորդած վեց ժամվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում դիտվել է մոտ 18 մլն անգամ: Ներկայում այն ունի 38 մլն-ից ավելի դիտում:
Thank U, Next-ն Արիանա Գրանդեի հինգերորդ ստուդիական ալբոմի սինգլն է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում