ՆԱՍԱ-ի ղեկավարը նշել է, թե մարդիկ երբ կկարողնան հաստատվել Լուսնի վրա
ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը վստահություն է հայտնել, որ մարդկանց մշտական ներկայությունը Լուսնի վրա իրականություն կդառնա առաջիկա տաս տարվա ընթացքում:
«Կարծում եմ՝ մենք մոտ 10 տարի ենք հեռու այն պահից, երբ մարդիկ մշտական բնակություն կհաստատեն Լուսնի վրա»,- РИА Новости-ն փոխանցում է Բրայդենստայնի խոսքը:
Ինչպես վերջինս նշել է, ԱՄՆ-ն այժմ կառուցում է Gateway տիեզերակայանը, որը կշարժվի լուսնային ուղեծրով:
«Այն ընկալեք որպես բազմանգամյա օգտագործման թռչող մոդուլ, որի միջոցով մարդիկ կկարողանան գտնվել Լուսնի ուղեծրում: Մենք ցանկանում ենք, որ այնտեղից դեպի Լուսին և հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնեն վայրէջքի համար նախատեսված սարքավորումները: Մենք դրան կարող ենք հասնել արդեն տաս տարվա ժամկետում», - ասել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:
Նա վստահեցրել է, որ նոր մերձլուսնյա կայանը միջազգային կլինի: Նրա կարծիքով՝ տիեզերքում գործընկերների փոխհամագործակցությունը չպետք է կախված լինի մեկը մյուսից:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում