Արաս Օզբիլիս. Ընտանիքը միշտ առաջին տեղում է (Լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի եւ հոլանդական «Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ընտանեկան լուսանկար է հրապարակել Instagram-ում:
«Օրհնված եմ ունենալ ձեզ այս կյանքում: Ընտանիքը միշտ առաջին տեղում է: Երբ ունես երեխաներ, հասկանում ես, որ ժամանակը թռչում է: Նրանք շատ արագ են մեծանում: Մեր ընտանիքի ամենակրտսեր անդամ Լեւոն Լեւի Օզբիլիսը ծնվել է այս տարվա սեպտեմբերի 24-ին»,- լուսանկարը վերնագրել է 28-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը վերջերս է վերականգնվել վնասվածքից, որի պատճառով Հայաստանի հավաքականին չկարողացավ օգնել Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղերին: Նա խաղադաշտ վերադարձավ այս հանգստյան օրերին՝ մասնակցելով «Վիտեսի» դեմ Հոլանդիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպման երկրորդ խաղակեսին: Օզբիլիսը խաղադաշտից բացակայում էր հոկտեմբերի 7-ից, երբ վնասվածք էր ստացել «Ֆեյենորդի» դեմ խաղում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը