Կրքեր Մարալիկում
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկ քաղաքում, ինչպես ասում են՝ կրքերը չեն հանդարտվում, եւ այս օրերին եւս հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:
Ինչպես տեղեկացրին Մարալիկ քաղաքի բնակիչները, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի սանիկ հանրապետական Արտակ Գեւորգյանը համայնքապետարանի աշխատակիցներին ներքին կարգով հրահանգել է չբացել համայնքապետարանն ու չաշխատել: Իսկ նոյեմբերի 29-ին Արտակ Գեւորգյանը վերցրել է համայնքապետարանի շենքի բանալիները:
Մեզ հետ զրույցում ցույցերի ակտիվ մասնակից «Իմ քայլը» դաշինքի տարածքային պատասխանատու Դավիթ Մելիքյանը նշեց, որ Արտակ Գեւորգյանի քավորը՝ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն առաջարկել կամ հրահանգել է համայնքապետարանի շենքում ՀՀԿ-ի շտաբ բացել, բայց Գեւորգյանը մերժել է՝ հայտարարելով, որ ինքը սատարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նիկոյանն էլ իր հերթին սպառնացել է իր սանիկին՝ հիշեցնելով նախկինում կատարված հնարավոր չարաշահումների ու յուրացումների մասին, որոնցից ինքը եւս տեղյակ է:
Հավանական է, որ ՀՀԿ-ի շտաբը Մարալիկում կբացի Սամվել Նիկոյանի եղբոր որդին, որը Արտակ Գեւորգյանի տեղակալն է»:՜
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...