Առաջին խումբ. «Էրեբունին» չի ներկայացել «Երևան ՖԱ»-ի հետ խաղին
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Երևան ՖԱ»-ն Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում այսօր պետք է ընդուներ «Էրեբունուն»:
Հյուրերը, սակայն, չեն ներկայացել հանդիպմանն ու «Երևանը» տեխնիկական հաղթանակ է տարել:
Այս կերպ, «Երևանն» այժմ 39 միավորով է գտնվում Հայաստանի Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
«Էրեբունին» 16 խաղից հետո ընդամենը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Տուրի մյուս խաղում «Յունիոր Սևանը» Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունել է «Բանանց-2»-ին: Հանդիպումը մեկնարկել է 15:00-ին, իսկ տանտերերն արդեն հաղթում են 1:0 հաշվով:
16 տուրի մյուս 4 խաղերը կկայանան վաղը` նոյեմբերի 30-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը