Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը երրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Շախմատի աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, 27-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը: Լոնդոնում տեղի ունեցած չեմպիոնական մրցամարտի թայ-բրեյքում Կարլսենը 3:0 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Երրորդ պարտիայում Կարլսենը սպիտակներով հաղթեց 51-րդ քայլում:
Թայ-բրեյքը նշանակվել էր 12 դասական պարտիաներում միայն ոչ ոքի խաղալուց հետո:
Կարլսենը կստանա 550 հազար եվրո, Կարուանան՝ 450 հազար:
Հիշեցնենք, որ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը տիտղոսը նվաճել է 2013 թվականին՝ հաղթելով հնդիկ Վիշվանաթան Անանդին: 2014-ին Կարլսենը առաջին անգամ պաշտպանեց տիտղոսը Անանդի հետ մրցամարտում: 2016-ին նորվեգացի գրոսմայստերը չեմպիոնական մրցամարտում հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին՝ երկրորդ անգամ պաշտպանելով տիտղոսը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը