Ոստիկանները կեղծ փաստաթղթերով ՀՀ սահմանն ապօրինի հատած սեւամորթ օտաերկարցու են հայտնաբերել
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և ահաբեկչության հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի Նիբու Հեվենը հոկտեմբերի 7-ին, Միկե Նջիբու Մուելա տվյալներով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կեղծ անձնագրով, «Զվարթնոց» օդանավակայանով ապօրինի մուտք է գործել Հայաստան: Ստացված տեղեկությունների համաձայն` նա Հայաստանում նշված անձնագիրը ոչնչացրել էր, ապա իր ծննդյան վկայականով դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգարցիոն ծառայություն ու ստացել ապաստան հայցողի վկայական:
Նոյեմբերի 12-ին, ստացված տեղկություններն իրացնելով, իրավապահները Նիբու Հեվենին բերման ենթարկեցին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...